ՊԲ անվերադարձ կորուստները՝ 54 հոգի․ ՊԲ փոխհրամանատար

Երեկ ինտենսիվ մարտեր են եղել ամբողջ ռազմաճակատով ու բոլոր զորատեսակներով։ Հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով։ Էական փոփոխություններ չեն գրանցվել. այս մասին հայտարարեց ՊԲ փոխհրամանատար Արթուր Սարգսյանը։

Նա հայտնեց՝ ՊԲ անվերադարձ կորուստները երեկ եղել են 54 հոգի։

Արթուր Սարգսյանի փոխանցմամբ՝ երեկ ինտենսիվ մարտեր են եղել ամբողջ ռազմաճակատով ու բոլոր զորատեսակներով։ Հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով։ Էական փոփոխություններ չեն գրանցվել, ոչնչացվել է թշնամու հրետանու դիվիզիոն։

Հրավիրված ասուլիսում Սարգսյանը նշեց, որ Արցախի հերոս Կարեն Ջալավյանի հմուտ գործողություններով ապահովվել է ռազմավարական խնդիրների կատարումը։

Մեկնաբանել