«Ղարաբաղ տելեկոմ»-ի կառավարումը կանցնի Արցախի կառավարությանը

Արցախում գործող կապի միակ օպերատոր «Ղարաբաղ տելեկոմ»-ի կառավարումը կանցնի Արցախի կառավարությանը։ Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խորհրդակցության ժամանակ։

«Պատերազմական ժամանակահատվածից դուրս գալուց հետո մենք քննարկելու ենք հետագա համագործակցության հարցը սեփականատերերի հետ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Նման որոշումը, ըստ նրա, բխում է Արցախի զինված ուժերի և տնտեսության, նաև զորահավաքային առավելագույն ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից։ Հարությունյանը վստահեցրել է՝ հարգում են սեփականության իրավունքը, սակայն իրավիճակը նման պահանջ է դրել իրենց առաջ։

Մեկնաբանել