Փաշինյանն ու Պուտինը երրորդ հեռախոսազրույցն են ունեցել

Հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստան նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է Կրեմլը։

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը։ Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արեւելքից անօրինական զինված կազմավորումների ներգրավվածության մասին ստացվող տեղեկությունների կապակցությամբ:

Վլադիմիր Պուտինը կրկին ընդգծել է ռազմական բախումների անհապաղ դադարեցման եւ հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) 2020թ.հոկտեմբերի 1 – ի հայտարարության հունով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձեւաչափերով»,- ասված է հաղորդագրությունում:

Ղարաբաղյան հակամարտության գոտում սեպտեմբերի 27-ին պատերազմի բռնկումից հետո սա Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների երրորդ հեռախոսազրույցն է։

Մեկնաբանել