Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը թվիթերի իր էջում գրել է, որ հակառակորդը երեք անգամ հարվածել է Ստեփանակերտին ծանր հրթիռներով:
Ավելի ուշ Արտակ Բեգլարյանը գրել է․
«Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալներ կան, իսկ զոհերի մասին դեռ հաստատված տվյալ չկա:
Իսկ իմ թվիթթերյան գրառման մեջ գրված “casualties” բառը նշանակում է «տուժածներ», ոչ թե «զոհեր»:
Համապատասխան մարմիններն ու ծառայություններն այժմ աշխատում են»: