Երեկոյան Ադրբեջանը 3 հրթիռ է արձակել Ստեփանակերտի այլ հատվածների ուղղությամբ, որի արդյունքում տուժել են քաղաքացիականներ և քաղաքացիական օբյեկտներ. այս մասին հոկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Կա առնվազն 4 վիրավոր, առկա է նաև զոհ, սակայն տվյալները ճշտվում են»,- նշեց Բեգլարյանը:
Լուսանկարիչ` Դավիթ Ղահրամանյան