Լիովին բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի օդային կիրառումը․ ԱԱԾ

ԱԱԾ-ն բոլոր անհատ քաղաքացիներին և կազմակերպություններին խստորեն զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի օդային կիրառումը, որը կարող է տագնապային տպավորություն թողնել հանրության շրջանում: ԱԱԾ-ն նաև հորդորում է անօդաչու թռչող սարքեր օգտագործող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին: