Պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել հակառակորդի լայնածավալ հարձակումը

Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է․

«ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում»,- գրել է խոսնակը։