Արցախցի աշակերտները կարող են այցելել դպրոց՝ առանց փաստաթղթերի մասին մտածելու․ ԿԳՄՍ փոխնախարար

Արցախցի դպրոցահասակ երեխաները ազատորեն կարող են գնալ բնակությանը մոտ դպրոց՝ առանց մտածելու փաստաթղթերի մասին։ Այս մասին իր ֆեյսուքյան էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը

«Սիրելի հայրենակիցներ, եթե ձեր կողքին հանգամանքների բերումով արցախցի դպրոցահասակ երեխաներ կան, հիշեք, որ նրանք կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը, առանց մտածելու փաստաթղթերի մասին։
Խրախուսեք նրանց գնալ դպրոց, որովհետև էդպիսով կկարողանան ոչ միայն շարունակել իրենց կրթությունը, որ շատ կարևոր է, այլ նաև շփվել իրենց հասակակիցների հետ, ընկերանալ, հոգեբանական աջակցություն ստանալ, ամրապնդել էն կապերը, որ վերադարձից հետո էլ լավ ընկերներ կդարձնի ՀՀ տարբեր համայնքների և Արցախի երեխաներին»,- նշել է Անդրեասյանը։

Մեկնաբանել