Հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը․ ՊՆ

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը։ 

«Սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է։ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը»,- նշել է ՊՆ խոսնակը։

Արցախի տեղեկատվական շտաբից էլ հայտնում են, որ «ըստ ականատեսների դիտարկումների՝ Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները»։