Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են Արցախում պատերազմական իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Զրույցը կայացել է բելառուսական կողմի նախաձեռնությամբ: 

Գործադիրի ղեկավարի պաշտոնական կայքի համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով տեղի ունեցող զարգացումները: