Ռուսաստանը կարող է խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ. այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ալ-Ջազիրային» տված հարցազրույցում ասել էր, որ խաղաղապահների հարցը կարող է քննարկվել կարգավորման ավելի ընդարձակ ենթատեքստում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
ԼՂ խնդիրը չունի այլ լուծում, քան խաղաղ լուծումը. վարչապետի հարցազրույցը՝ «Ալ Ջազիրա»-ին