Ջաբրայիլի ազատագրումը հերթական կեղծիքն է. Շուշան Ստեփանյան

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքել է Ադրբեջանի կողմից Ջաբրայիլի «ազատագրման» մասին լուրերը։

«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է։

Իսկ քիչ անց կներկայացնենք փախուստ Մատաղիսից վավերագրությունը»,- գրել է նա։

Գրառում է արել նաև Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը` նշելով, որ «Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է իրավիճակին՝ ձախողելով թշնամու բոլոր հարձակողական գործողությունները»: