ՀՀ տարածքից Մինգեչաուրի ուղղությամբ հարձակում չի եղել․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի ղեկավարության հայտարարութունները, թե Հայաստանի տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։ 

Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է»։,- գրել է նա։