Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ․ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված. այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ:

«ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը»: