Ստեփանակերտը հրթիռակոծվել է «Սմերչ», «Պոլոնեզ» և «Կասիրգա» համակարգերից

Հոկտեմբերի 5-ի առավոտից Ադրբեջանը սկսել է հարձակողական գործողությունները Արցախի հարավային ուղղությամբ, դրան զուգահեռ հրթիռային հարվածներ են հասցվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին։ Միասնական տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

«Գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, առավոտյան, սակայն մարտական գործողությունները սկսել են սաստկանալ»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը։ Ստեփանակերտը, նրա խոսքով, հրթիռակոծվել է «Սմերչ», «Պոլոնեզ» և «Կասիրգա» համակարգերից։ 

Մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, որ Ադրբեջանի տարածքը հրթիռակոծվում է Հայաստանի տարածքից, Հովհաննիսյանը նշեց՝ այդ հայտարարությունները «սադրանքի հող նախապատրաստող հայտարարություններ են»։