ՆԱՏՕ-ն կոչ է անում ԼՂ հիմնախնդրով բանակցություններ սկսել

Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ Ադրբեջանն ու Հայաստանը սկսեն խաղաղ բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի իրադրության շուրջ:

Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը երկօրյա այց է սկսել Թուրքիա և Հունաստան։ Չավուշօղլուի հետ հանդիպմանը նա մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ։

Գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել դադարեցնել կրակը եւ խաղաղ բանակցություններ սկսել:

Մեկնաբանել