Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում, գրել է վարչապետի որդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին կամավորագրվել է։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով.

«Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում: Համածառայակից ընկերներ ջան, եկել է մեր հերթը՝ մատուցելու հայրենիքին մեր ծառայութնյունները»։

Հիշեցնենք, որ մինչ այս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում կոչ արեց վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրվածերին ներկայանալ կենտրոնական հավաքակայան և զինվորագրվել։