Երևանը 100 մլն դրամ կտրամադրի Ստեփանակերտին

Երևան քաղաքը 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ կհատկացնի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին՝ նախատեսվող կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով: Հատկացման մասին հարցը ներառված է Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 6-ին գումարվելիք արտահերթ նիuտի օրակարգում: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Մեկնաբանել