Վարչապետի կոչ ուներ հստակ ասելիք, մանրամասնությունների կարիք չկա․ Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում է՝ վարչապետի՝ վերջին մեկ տարում բանակից զորացրվածներին ուղղված մարտակոչը ուներ հստակ ասելիք, և մանրամասնությունների կարիք չկա։ Այդ մասին նա ասաց միասնական տեղեկատվական շտաբում հրավիրած ասուլիսին։

«Առավոտյան Ադրբեջանի զինուժը սկսել է զանգվածային հրթիռակոծությունը Արցախի բնակավայրերի վրա, Արցախի զինուժը համարժեք պատասխան է տալիս Բաքվի այդ քայլերին, սակայն զուտ թիրախավորելով ռազմական օբյեկտները, զորքերը, զորախմբերը»,- ռազմաճակատում առկա ընթացքի մասին տեղեկացրեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հարավային ուղղությամբ Ադրբեջանը հարձակողական լայնածավալ գործողությունները սկսել է, իսկ հայկական կողմը գրագետ խուսանավել է, ապա կարողացել հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառել։ «Միայն այսօր հարավային ուղղությամբ ավելի քան 200 զոհ է տվել»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը։

Մեկնաբանել