Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել․ Շուշան Ստեփանյան

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է․

«ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։ Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։

Մեկնաբանել