Չավուշօղլուն մեկնում է Բաքու, կքննարկի Ղարաբաղի հարցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցով մեկնել է Ադրբեջան: Նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն աշխատանքային այցով Ադրբեջան է մեկնում հոկտեմբերի 6-ին։ Այցի ընթացքում նրան կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նաև կարծիքներ կփոխանակի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և տարածաշրջանային ու միջազգային այլ խնդիրների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ», – ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել