Վրաստանը հերքում է դեպի Հայաստան վառելիքի ներկրմանը խոչընդոտելու մասին լուրերը

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է տեղեկությունները, թե Վրաստանը խոչընդոտում է դեպի Հայաստան վառելիքի ներկրմանը և հրաժարվում բաց թողնել դեպի Հայաստան հումանիտար օգնությունը։

«Ե՛վ վառելիքի, և՛ հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի համապատասխան կառույցների հետ։

Այնուամենայնիվ, Վրաստանի տարածքով տարանցման հետ կապված որևէ խնդրի առաջացման պարագայում, խնդրում ենք անմիջապես կապ հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանության հետ՝ հարցին արագ լուծում տալու համար»,- ասված է հայտարարությունում։

Դեսպանությունը նաև հորդորում է չտարածել ապատեղեկատվություն, քանի որ «այն ուղղակիորեն հարվածում է ՀՀ պետական շահերին»։