ՁայնաZOOM. Կարճ դադար և կրկին ակտիվ ռազմական գործողություններ

ՍիվիլՆեթը ներկայացնում է հոկտեմբերի 6-ի թարմացումները.

✓Հոկտեմբերի 5-ի՝ լույս 6-ի գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։ Երեկոյան կողմ, սակայն, Ադրբեջանը կրկին հարձակում ձեռնարկեց։
✓ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջանային և միջազգային խաղացողներին կոչ է արել օգնել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում անհապաղ հրադադարի հասնել։
✓Նիկոլ Փաշինյանը Արցախում էր։
✓ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տեղեկություններով՝ ԼՂ հակամարտության գոտի են սկսել ակտիվորեն տեղափոխվել վարձկաններ Մերձավոր Արևելքից։