Հաստատվել է կորոնավիրուսի 672 նոր դեպք, մահացել է 5 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 672 նոր դեպք, 178 մարդ առողջացել է: Մահացել է 5 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 206 է: Դրական է կատարված թեստերի 23,3 տոկոսը։

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 53 755
Առողջացածներ – 45 110
Փաստացի բուժվողներ -7 348
Ընդհանուր թեստեր – 312 823
Մահվան ելքեր – 995
Մահվան ելքեր այլ պատճառով –302

Մեկնաբանել