Ալիևը զանգահարել է Պուտինին և քննարել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 7-ին զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, շնորհավորել վերջինիս ծննդյան տարեդարձը և քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Ալիևը շնորհավորել է Պուտինին և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրավիճակը: «Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրավիճակը», – ասված է հաղորդագրությունում:

Սեպտեմբերի 27-ին Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկումից ի վեր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացել է չորս հեռախոսազրույց։ Պուտինի և Ալիևի հետ հեռախոսազրույց չէր կայացել։

Մեկնաբանել