Վրաստանի տարածքում հրթիռ ու ԱԹՍ է ընկել

Վրաստանի Կախեթիի տարածաշրջանում՝ Կղվարելիի շրջանում հրթիռ, իսկ Ադրբեջանի հետ սահմանակից Սագարեջոում անօդաչու թռչող սարք է ընկել: Այս մասին գրում է aliq.ge կայքը՝ հղում անելով Վրաստանի Ներքին գործերի նախարարությանը։

«Հոկտեմբերի 7-ին, ժամը 18:35-ի և 18:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների ծառայությունը հրթիռի ու անօդաչու թռչող սարքի մասին հաղորդագրություն է ստացել: ՆԳ նախարարությունն անմիջապես հետաքննություն է սկսել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: