Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ, հաղորդում է RT հեռուստաալիքը:
Նշվում է, որ պաշտպանության նախարարը Տոնոյանի և Հասանովի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը: