Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի ԱԳ նախարարի հետ

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել չեխ գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ․ այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից։

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների շուրջ։

Ներկայացնելով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ԱԳ նախարարն իր խորը մտահոգությունն է արտահայտել հակառակորդի կողմից Արցախի խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը՝ ի խախտումն միջազգային իրավունքի։

ԱԳ նախարար Մնացականյանը դատապարտել է հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման և վերջիններիս ռազմական գործողություններին անմիջական ներգրավման միջոցով տարածաշրջանում ապակայունություն սերմանելու Թուրքիայի գործելաոճը։

Երկուստեք ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը։

Մեկնաբանել