Հայաստանում հոկտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 718 նոր դեպք, 202 մարդ առողջացել է: Մահացել է 9 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 938 է: Դրական է կատարված թեստերի 19,6 տոկոսը։
Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 54 473
Առողջացածներ – 45 312
Փաստացի բուժվողներ -7 855
Ընդհանուր թեստեր – 316 479
Մահվան ելքեր – 1004
Մահվան ելքեր այլ պատճառով –302