Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արգիշտի Քյարամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Հանրապետության նախագահի հրամանագիրն այդ մասին արդեն իսկ հրապարակվել է։ 

Նախագահի մեկ այլ հրամանագրով ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Միքայել Համբարձումյանը, որը մինչ այդ ԱԱԾ քննչական վարչության պետն էր։ 

Քյարամյանը ԱԱԾ տնօրեն էր դարձել այս տարվա մայիսին։