Ադրբեջանը կրկին հարված է հասցրել Շուշիի Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցուն։
Ծանր վիրավորում է ստացել ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կատյոնկը, որի կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները: Եվս երեք ռուս լրագրող ծանր վիրավոր են։
ՀՀ «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը տեղեկացնում է, որ վիրավորված լրագրողին տեղափոխել են հիվանդանոց։
Այսօր ավելի վաղ հակառակորդը օդանավով հարված էր հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, ինչի հետևանքով վնասվել էր եկեղեցու գմբեթը։