Ղազանչեցոց եկեղեցուն հարվածեցին երկրորդ անգամ, արտասահմանցի լրագրողներ է վիրավորվել

Ադրբեջանը կրկին հարված է հասցրել Շուշիի Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցուն։

Ծանր վիրավորում է ստացել ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կատյոնկը, որի կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները: Եվս երեք ռուս լրագրող ծանր վիրավոր են։

ՀՀ «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը տեղեկացնում է, որ վիրավորված լրագրողին տեղափոխել են հիվանդանոց։

Այսօր ավելի վաղ հակառակորդը օդանավով հարված էր հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, ինչի հետևանքով վնասվել էր եկեղեցու գմբեթը։

Մեկնաբանել