Պուտինը Փաշինյանին ու Ալիևին կոչ է անում դադարեցնել կրակը, ԱԳ նախարարները հրավիրվում են Մոսկվա

Ռուսաստանի նախագահը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Կրեմլի տարածած հաղորդագրությունը թարգանաբար՝ ստորև․

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների շարքից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները, որոնք վարվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ մարդասիրական նկատառումներով ՝ զոհվածների մարմինների և գերիների փոխանակման նպատակով:

Այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները»։