Ստեփանակերտը կրկին հռթիռակոծվում է

Նորից հրթիռակոծվեց Ստեփանակերտը․ ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Իսկ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այս մասին գրել է․

«Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին: Այդ երկրի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ և հանցագործներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր:
Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան»:

Այսօր Արցախում պատերազմի 13-րդ օրն է։