Հաստատվել է կորոնավիրուսի 614 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 614 նոր դեպք, 216 մարդ առողջացել է: Մահացել է 6 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 698 է: Դրական է կատարված թեստերի 18,5 տոկոսը:

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 55 087
Առողջացածներ – 45 528
Փաստացի բուժվողներ – 8 246
Ընդհանուր թեստեր – 319 791
Մահվան ելքեր – 1010
Մահվան ելքեր այլ պատճառով – 303