Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հրադադար կնքել այս երեկոյան կամ շաբաթ օրը. Ֆրանսպրես

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են Լեռնային Ղարաբաղի հարցով հրադադար կնքել ուրբաթ երեկոյան կամ շաբաթ օրը, հաղորդում է «Ֆրանսպրես» (AFP) գործակալությունը` վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի իր աղբյուրներին:

«Կենտրոնանում ենք այսօր երեկոյան կամ վաղը հրադադարի հասնելու վրա, բայց դեռ հստակ չէ», – գործակալությանը հայտնել են Ելիսեյան պալատում:

Ասյօր Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ։