Մարտերը հատկապես ինտենսիվ բնույթ ունեն հարավային ուղղությունում․ ՊԲ

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակում են ընթանալ մարտական գործողությունները: Մարտերը հատկապես ինտենսիվ բնույթ ունեն հարավային ուղղությունում․ գրում է Պաշտպանության բանակը։

«Ինչպես հարավային, այնպես էլ մնացած հատվածներում ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ»,- ասված է գրառման մեջ:

Լուսանկարը՝ «Հետք»-ի

Մեկնաբանել