Պուտինն ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին տեսակոնֆերանսի ռեժիմով խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ և, ի թիվս այլ հարցեր,  քննարկել Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Մենք պլանային կարգով այսօր կխոսենք Հեռավոր Արևելքում տիրող իրավիճակի, Հեռավորարևելյան տարածաշրջանում և Հարավ-Արևելյան Ասիայում Ռուսաստանի շահերի ապահովման մասին։ Այնուհետև, բնականաբար, կքննարկենք իրավիճակը, որը տեղի է ունենում մեր սահմանների կողքին, այդ թվում՝ Հարավային Կովկասում», – հայտարարել է Պուտինը։

Խորհրդակցությանը մասնակցել են Ռուսաստնի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, նախագահի բնապահպանական գործունեության, բնապահպանության և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը: