Շուշիի հրթիռակոծությունից տուժած ռուս լրագրողներին կտեղափոխեն Մոսկվա

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման հետևանքով վիրավորված երկու ռուս լրագրողներին Ռուսաստան կտեղափոխեն կառավարական պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանը երկու անգամ հարվածել է Շուշի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն։ Երկրորդ հարվածի հետևանքով վիրավորվել են ռուսաստանցի երկու լրագրողներ՝ Յուրի Կոտյոնոկը և Լևոն Արզանովը, ինչպես նաև նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը: