Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ. հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
«Արդեն շուրջ 3 ժամ է շարունակվում են ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները:
Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է:
Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով»: