Հադրութում իրավիճակն այս պահին ՊԲ վերահսկողության տակ է․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ տեխնիկական մի շարք պատճառներով պայմանավորված՝ ժամը 17։00-ին նախատեսած մամուլի ասուլիսը հետաձգվում է։

«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»,- գրել է նա։