Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար կնվիրաբերի Հայաստան համահայկական հիմնադրամին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար կնվիրաբերի Հայաստան համահայկական հիմնադրամին: Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։

«Իմ մտքերն ու աղոթքները խիզախ տղամարդկանց, կանանց և երեխաների հետ են։ Ուզում եմ՝ բոլորը հիշեն, որ չնայած մեզ բաժանող տարածությանը՝ մենք սահմանափակված չենք սահմաններով, և մենք միասին մեկ գլոբալ հայ ազգ ենք»,- գրել է նա։