Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ․ Նիկոլ Փաշինյան

Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար՝ ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը և ձգտում են արդարության, ազատության և սիրո հաղթանակին․ ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:
Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում»,- գրել է Փաշինյանը։