Թուրքական օդուժը կրկին ղեկավարում է ադրբեջանական օդուժի և ՕՀՄ-ների գործողությունները

Թուրքական օդուժը կրկին ղեկավարում է ադրբեջանական օդուժի և ՕՀՄ-ների գործողությունները. ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Թուրքական օդուժի օդային ղեկավարման կետերը, որոնք թռչում են Թուրքիայի օդային տարածքում, ղեկավարում են ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ներին։ ԱԹՍ-ները վեց միավոր F-16-երի ծածկույթի տակ՝ այսինքն ուղեկցմամբ, հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին»,- գրել է Հովհաննիսյանը։