Արցախի նախագահը հանդիպել է բուժանձնակազմերի հետ (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է Հանրապետության մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ․ այս գրառում է արել և տեսանյութ հրապարակել Արայիկ Հարությունյանը։

«Պատերազմական այս ծանր օրերին նրանց կատարած մասնագիտական աշխատանքը, նվիրումը, իսկապես, հավասարազոր է հերոսության: Հատուկ երախտագիտություն եմ հայտնել նաև Մայր Հայրենիքից ու Սփյուռքից ժամանած բժիշկներին՝ արցախցի գործընկերների հետ կատարած համատեղ աշխատանքը համարելով ազգային միասնականության խորհրդանիշ», – գրել է Հարությունյանը: