Փխրուն հրադադարը Շուշիում․ մարդիկ, եկեղեցին և ԱԹՍ-ները

Շուշիում գիշերն են հրթիռակոծության ձայներ լսվել։ Կեսօրից հետո օդային տարածք էին պարբերաբար մտնում հակառակորդի անօդաչու թռչող սարքերը։ ՍիվիլՆեթի նկարահանող խումբը հարցազրույց էր վարում, երբ մի ԱԹՍ փորձեց հարձակողական գործողություն իրականացնել քաղաքի տարածքում, սակայն խոցվեց հակաօդային ուժերի կողմից։ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հոկտեմբերի 8-ի ռմբակոծության ժամանակ եղել են կանայք ու երեխաներ, նրանցից մեկը պատմեց, որ հազիվ է կարողացել իր երկու երեխաներին փրկել։ Մեր նկարահանումների ընթացքում եկեղեցի էին այցելում քաղաքի բնակիչները, սակայն ոչ մեծ խմբերով, որպեսզի հակառակորդի ԱԹՍ-ները չթիրախավորեն։