Ստեփանակերտ. հրետակոծվող հրադադար

Ստեփանակերտում հրադադարի օրը՝ հոկտեմբերի 11-ին, կեսգիշերին մոտ սկսվել են ակտիվ հրետակոծություններ։ «Նույնիսկ վախենում էի զանգել մեր տուն ու հարցնել՝ վնասվել է տունը, թե՝ չէ, որովհետև ինձ թվում էր, թե ամբողջ քաղաքն են հրթիռակոծել»,- ասում է ՍիվիլՆեթի Անժելիկա Զաքարյանը, որը բնակվում է Արցախի մայրաքաղաքում ու պատերազմի առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, Ստեփանակերտում է։ Նրա խոսքով՝ քաղաքում սննդի կետերն ու խանութները չեն աշխատում, սնունդը բնակչությունը ստանում է հումանիտար օգնության տեսքով։ Այն վերցնում են Արցախի մայրաքաղաքի տարբեր հատվածներից, ընդ որում՝ սննդի բաժանման կետերն անընդհատ փոխվում են, որպեսզի ադրբեջանական զինուժը չթիրախավորի դրանք։