Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել Հադրութ

Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են. այս մասին գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում»,- գրել է Պողոսյանը։
Պաշտպանության բանակն իր հերթին տեղեկացրել է, որ Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը:
Տեղադրություն
Civilnet










