Համահայկական հիմնադրամի դրամահավաքը հատեց 100 միլիոն դոլարի շեմը

Համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքը հատեց 100 միլիոն ԱՄՆ դոլարի շեմը․ այս մասին գրառում է արել հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը մեկ միլիոն ԱՄՆ դոլար ($ 1 000 000) է հատկացրել Արցախին, որպես մարդասիրական և բժշկական օգնություն Արցախի ժողովրդին, որը պիտի ուղղորդվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով: Այս հատկացումով, Համազգային դրամահավաքի գումարը հատեց 100 միլիոնի շեմը»,- գրել է Արշամյանը։

Մեկնաբանել