Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ընդհանուր թիվը՝ առնվազն 31. Արցախի ՄԻՊ

Վերջին օրերին 3 վիրավոր քաղաքացիական անձ մահացել է հիվանդանոցում։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Բացի այդ, իմ շտաբն այսօր քաղաքացիական բնակչության շրջանում երեք նոր մահերի մասին տեղեկություն է ստացել։ Այսպիսով՝ Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ընդհանուր թիվն այժմ առնվազն 31 է։ Անունները կհրապարակենք ավելի ուշ»,- գրել է նա։

Մեկնաբանել